Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Հիմա մենք ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ․ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար

«Հրապարակը» զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։

«-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ՝ «Զինվո­րական ծառայության և զինծա­ռայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ կապված, ինչպե՞ս կարող է ազդել գործընթացնե­րի վրա, հնարավոր է Օնիկ Գասպարյանը հետագայում վերանշանակվի:

-Չեմ կարող ասել, որովհետև ՍԴ-ն ունի գործերի քննման իր կարգը: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Սահմանադրական դա­տարանն ինչ որոշում կկայացնի, և այդ որոշումներն ինչ հետևանքներ կամ ազդեցություն կունենան գործընթացների վրա:

-Բայց որոշումներից մեկը կարո՞ղ է լինել, օրինակ, Օնիկ Գասպարյանի վերանշանակումը, իրավական առումով հնարավո՞ր է նման բան:

-Ես դժվարանում եմ ասել, բայց չեմ կարծում, որ կարող է նման որոշում կայացվել:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչպի­սի որոշում կարող է կայացվել:

-Գիտեք, հիմա ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ իրավական համակարգն այնպիսի քաոսի է վերածվել... ցավոք սրտի, առողջ տրամաբանությամբ մեր հասարակական կյանքը հնարա­վոր չէ պատկերացնել և մեկնա­բանել, որովհետև Դուք ասում եք Սահմանադրական դատարան, ես էլ ասում եմ, որ այս ՍԴ-ն տեղով արդեն հակասահմանադրական է: Եթե այն ՍԴ է, ապա Վահե Գրիգորյանն այնտեղ ինչ գործ ունի, Արման Դիլանյանը ո՞նց է դրա նա­խագահը, այդ երեք դատավորնե­րը ո՞նց են այնտեղ հայտնվել: Նախ ինքը տեղով հակասահմանադրական մարմին է, երկրորդը՝ նախագահն ինքը խախտեց բոլոր հնարավոր տրամաբանությունները, երբ իրեն ներկա­յացված հրամանագրի նախագիծն առարկություններով ներկայացրեց վարչապետին՝ դրա մեջ նշելով հակասահմանադրականության հանգամանքը: Վարչապետը նույն րոպեին հետ վերադարձրեց նա­խագահին, ու վերջինս չդիմեց ՍԴ, օրենքներն ուղարկեց ՍԴ: Թող «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն էլ ուղարկի ՍԴ: Հիմա վարչապետն անօրինական կերպով հայտարա­րեց, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են, չես էլ հասկա­նում՝ նա դա ընդունում է, թե չի ընդունում: ԶՈՒ մնացած հրամա­նատարական կազմը մինչև հիմա հայտարարում էր, որ վարչապետը պետք է հրաժարական տա, հիմա հայտարարություն են տարածում, որ Օնիկ Գասպարյանի հրամանն են կատարում: Ո՞նց են նրա հրա­մանը կատարում, եթե նոր պետ է նշանակվում: Մի խոսքով՝ մեր հասարակության մեջ մի շերտ չի մնացել, որ հույս դնես, ասես՝ այս մարդիկ ադեկվատ մտածողություն ունեցող են, էս ինչ դժոխքի մեջ ենք հայտնվել, ես չեմ հասկանում:

-Նախագահի դիմելն այդ օրենքի մասով ձևական բնո՞ւյթ ուներ:

-Ոչ թե ձևական բնույթ ուներ, այլ, իմ կարծիքով, նախագահն իրեն բնորոշ խորամանկ քայլն է կատարել: Եվ գուցե ստացվել է, ես վերնագիր տեսա, որ «Նախագահը դիմել է ՍԴ», շատ մարդիկ մտածում են, որ նախագահը դիմեց, բայց լրիվ այլ հարցով է դիմել։ Վիճարկելի նորմը նախագահի հրամանագիրն էր Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վե­րաբերյալ, այդ նորմի մասով ինքն անգործություն է դրսևորել, որը քրեական հանցագործություն է: Եթե դուք հիմա 10 իրավաբանի էլ հարցնեք, կլսեք 10 տարբեր կարծիքներ, ու դրա պատճառն իրավաբանները չեն, պատճառն այն իրավիճակն է, որ մեր երկրի հասարակական կյանքն այլևս դուրս է եկել Սահմանադրության և իրավահարաբերությունների կարգավորման տիրույթից, մենք հիմա ապրում ենք կատարյալ հա­կասահմանադրական քաոսի մեջ:

-Կարգն ինչպիսի՞ն է ՍԴ-ում, ի՞նչ ժամկետում պետք է քննի նա­խագահի դիմումը:

-ՍԴ-ն հայտարարել է, որ ստա­ցել է նախագահի դիմումը, դրանից հետո դատարանի նախագահը դա պետք է մակագրի դատավորնե­րից մեկին, այդ դիմումն ունենա նախնական ուսումնասիրություն, դրա արդյունքներով ներկայացվի աշխատակարգային նիստի, նոր այդ նիստում որոշում կայացվի վարույթ ընդունելու կամ մերժելու մասին: ժամկետներ էլ կան, ամեն գործի համար նախատեսվում է, անգիր չեմ հիշում:

-Դուք նշեցիք, որ եթե այս հարցով 10 իրավաբանի հարցնենք, տարբեր մեկնաբանություններ կլսենք, հիմա այս տարակարծությունների ու հակասությունների մթնոլորտում վարչապետը ԳՇ նոր պետ է նշա­նակում:

-Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը դեռևս իրավական առումով վիճելի է, այդ պաշտոնում ո՞նց է նոր նշանակում անում»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>