Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

«Փաստ». Հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն եւ ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։

Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց եւ ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ Ուշադրություն պետք է դարձնել, որ սա հայտարարում է մի մարդ, ում «ուշքը գնում է» օդից կախված լուրեր եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հրապարակելու, մանիպուլ յացիայի ու կեղծիքի համար։ Օրերս էլ Գեղարքունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը մարդկանց հորդորեց, թե պետք է սուտը տարբերակել, ամեն ասածի պետք չէ հավատալ, մեդիադաշտում լրատվական փոթորիկներ են անում, որ մարդկանց հուսահատեցնեն: Ճակատագրի ինչպիսի հեգնանք... Այսինքն, ոչ էլ ճակատագրի: Իրականում սա Փաշինյանի հեգնանքն ու անթաքույց ծաղրն է հանրության նկատմամբ:

Ստի ու կեղծիքի «կայսրության» շեֆը խոսում է ստի կամ «տեղեկատվական փոթորիկների» մասին: Հենց միայն 44-օրյա պատերազմը չափազանց խոսուն է. այդ ընթացքում փչվեց քարոզչական փուչիկը՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, հանրության զգոնությունը բթացվեց, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակությունն իրեն լիովին խաբված ու անտեսված զգաց։ Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը ամեն առիթով փորձում է համոզել, թե իրենք ներկայացնում են ժողովրդի իշխանությունը եւ բոլորից թափանցիկ են աշխատում ժողովրդի հետ: Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ ամբողջովին հակառակն է։ Երբեք որեւէ իշխանություն Հայաստանում այսքան ստած կամ կեղծած չկա, որքան այսօրվա իշխանությունները: Պատահական չէ, որ հանրության շրջանում արմատավորվել է կարծիք, որ երբ այս իշխանություններն ինչոր բան հերքում կամ «լկտի սուտ» են որակում, ուրեմն այդ «ինչ-որ բան»-ը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ուստի շատ բնական է, որ բացարձակապես վստահություն չկա իշխանությունների հավաստիացումների եւ խոսքերի նկատմամբ։ Օրինակ՝ օրերս էլ իշխանությունները ջանադրաբար հերքում էին Տավուշի մարզի վերաբերյալ շրջանառվող լուրերը, թե մի քանի գյուղերում սահմանի երկայնքով չափագրումներ են արվում: Բայց մարդկանց աչքը վախեցած է, քանի որ շատ շուտով հնարավոր է՝ պարզվի, որ հակառակորդին այս անգամ էլ ենք նոր զիջումներ կատարելու արդեն Տավուշի մարզից։ Բացի դրանից, քաղաքացիները շատ զգայուն են դարձել լրատվական հոսքերի նկատմամբ, եւ քանի որ իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հասարակության հետ, ապա մարդիկ տեղի ունեցող գործընթացների մասին իրական տեղեկատվությունը ստանում են միայն այլընտրանքային լրատվական հոսքերի միջոցով, այդ թվում՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաեւ իշխանությունների չսիրած Տելեգրամ-ալիքների շնորհիվ։ Թերահավատության համար հիմք է հենց թեկուզ Սյունիքի սահմանամերձ շրջանների սահմանազատման օրինակը, երբ իշխանությունները պնդում էին, թե հանրությունից գաղտնի որեւէ համաձայնություն չեն կնքել Ադրբեջանի հետ, սակայն ի վերջո մամուլում հրապարակված տեղեկություններից պարզ դարձավ, որ դրա վերաբերյալ նույնիսկ գրավոր համաձայնություն կա։ Եվ պատահական չէ, որ հիմա էլ սահմանամերձ Տավուշի բնակիչներին հանգիստ չեն տալիս կասկածները։ Ու դրա համար էլ իջեւանցիները փակել էին Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը եւ կոնկրետ պարզաբանումներ էին պահանջում իշխանություններից։

Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» գործարկման մասին, ու մեր ԱԳՆ-ն, որպես կանոն, պատասխանում է այդ հայտարարություններին ու հերքումներ է տարածում, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: ԱԳՆ-ի հերքումից զատ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն է հերքում տարածում, թե որեւէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Բայց հաջորդ իսկ օրը Ալիեւը կրկնում է նույն թեզը: Մի խոսքով, հերքումները իրականության վրա լույս չեն սփռում: Լրիվ հակառակը. հարցն այն է, որ իշխանությունների հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն։ Իսկ Փաշինյանի իշխանության նկատմամբ կասկածները գնալով խորանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>