Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Մարշրուտկի մեջ ասեցի, որ այստեղ եմ գալիս, որ որդիս կորած է ու նստածներից մեկը... ու նա ինձ ասաց, որ ես խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հերթական անգամ քայլում էի մարդկանց հոծ շարքերով։ Բարեւելով, շփվելով, գոտեպնդելով մեր հայրենակիցներին ու ականջի ծայրով լսելով հարթակից հնչող ելույթները։

-Աշոտ Աշոտյա՞ն,- լսեցի մեջքիս հետեւում եւ շրջվեցի։

Դիմացս մի տարեց կին էր՝ կիսամաշ ցելոֆանի տոպռակով եւ նույնանման դիմակով։

-Աշոտյան Արմենն եմ։ Լսում եմ, մայրիկ,- պատրաստվելով մի սովորական դարձած զրույցի պատասխանեցի ես։

«Խի սե՞նց եղավ, տղես» հռետորական հարցին պատասխանել չհասցրեցի։

-Տղես անհետ կորած է... չգիտեմ, ի՞նչ անեմ։ Էլ ո՞ւմ դիմեմ...- արտաշնչեց տիկինը, ով դողդողացող ձեռքերով գունաթափ ցելոֆանի մեջից ջանում էր հանել որդու նկարը։

Այն, սուր անկյուններով մխրճվելով տոպռակի մեջ, կարծես չէր ուզում խախտել ծրարի մեջ գտած սեփական անդորրը եւ հրաժարվում էր արեւ տեսնել։

Օգնեցի եւ ծանոթացա մեր անհետ կորած տղերքից մեկի հետ։

Արդեն խոստովանել եմ, որ շատ զգացմունքային եմ դարձել պատերազմից հետո եւ այս անգամ եւս հազիվ զսպեցի աչքերիս դավադիր խոնավությունը։

-Պեգովն էր նկարել տղայիս...Հադրութում... Նկարը վիդեոից հանեցին տվեցին ինձ...- կնոջ շշնջացող ձայնից հասկացա, որ թուլացել է։

ԱԺ պարիսպի տակ, որտեղ քարին կիսանստելու հնարավորություն կար, շարված էին ոստիկանները։

-Տղերք, տեղ տվեք, կինը նստի հանգստանա, - ասացի՝ նայելով երկրում ստեղծված իրավիճակից ակնհայտորեն զզված ոստիկաններին։

Ծայրից կանգնած մի թիկնեղ ոստիկան քաշվեց ձախ՝ մերկացնելով ԱԺ անշունչ պատի սառը քարը, որին նստացրեցի տիկնոջը։

Նկատեցի, թե ինչպես կնոջը տեղ զիջած ոստիկանի մի քայլ առաջ կանգնած վերադասը, դիմակի տակից մրմրթալով եւ աչքերից ժայթքող կայծերով նախատում էր տարրական շնորհք ցուցաբերած իր ենթակային, որն, ի պատիվ իրեն, անհողդողդ մնաց։

-Ես ուժեղ եմ, տղես,- ասաց կինը ու արդեն քարին կիսահենված շարունակեց, - պատկերացնու՞մ ես։ Մարշրուտկի մեջ ասեցի, որ այստեղ եմ գալիս, որ որդիս կորած է ու նստածներից մեկը...ու նստածներից մեկը... ու նա ինձ ասաց, որ ես խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը։

-Բա կողքիններից ոչ ոք դրան չսաստե՞ց, քեզ չպաշտպանե՞ց, - արյունը գլխիս խփեց։

-Չէ, բալես, մնացածը լռեցին... Հիասթափված եմ ժողովրդիցս, պարոն Աշոտյան...,- այս անգամ նրա աչքերը լցվեցին։

-Մի հիասթաթվիր, տես, թեկուզ այստեղ հազարավոր նորմալ մարդիկ կան, մայրիկ։

Ամուր գրկեցի։

Ու դառնահամ հեռացա, հասկանալով, որ մեզ սպանել են ու շարունակում են սպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։

Որդի կորցրած արցախցի այս կնոջը ծաղրողը ստահակ էր, այո։

Իսկ ինչպե՞ս կոչել այդ տեսարանի լուռ ականատեսներին...կամ վերադաս-ոստիկանին...Ու հոգիները չարքերին վաճառած, թուրքերին Երեւանում դիմավորելու պատրաստ նմանատիպ մարդկանց։ Ինչպե՞ս։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>