Հայաստանի ամենավտանագավոր ճանապարհներից մեկը՝ Երևան-Գյումրի, M1 մայրուղի
Հայաստանի ամենավտանագավոր ճանապարհներից մեկը՝ Երևան-Գյումրի, M1 մայրուղի
Այս ճանապարհի ասֆալտի ծածկույթի որակը տևական ժամանակ է խայտառակ վիճակում է դֆորմացիաներ ու մարդաբոյ փոսեր։ Սրան գումարվում է Հյուսիս-հարավի ճանապարհի անվերջ ձգվող շինարարության հետևանքով ավերված ճանապարհը, ճանապարհային նաշնների ու գծանշումների բացակայությունը։ Որպես հետևանքով հատկապես գիշերով այս ճանապարհով երթևեկելը իսկական փորձություն է՝ դեֆորմացված ասֆալտով ճանապարհը ընդհանրապես չի երևում։ Եթե ճանապարհին ծանոթ չես, շատ տեղերում պետք է գուշակելով վարես՝ 50/50 է, կամ ձորը կթռնես, կամ կշարունակես ճանապարհը։ Չհաշված այն հանգամանքը, որ ճանապարհի վատ տեսանելիության պատճառով շատերը երթևեկում են հեռահար լույսերը միացրած, ինչը կրկին մեծացնում վթարի ենթարկվելու հավանականությունը։
Մի խոսքով կատարյալ անտերություն, աշխատեք գիշերով չօգտվել այդ ճանապարհից։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից