Ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալու համար է։
Դիտել նաև
Այս պահին նույնիսկ ինձ է ահավոր դժվար վանել այն միտքը, որ ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալու համար է։
Ես գիտակցում եմ, որ այդ միտքը անքնության և էմոցիոնալ լարման հետևանք է, որ անհնարին է այդպես լինի, որ այսպես մտածելը կնշանակի ընդունել պարտությունը և համակերպվել դրա հետ, բայց եթե նույնիսկ իմ պես հակադավադրապաշտ մարդուն են այսպիսի մտքեր այցելում, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ռազմաքաղաքական թեմաներից կիլոմետրերով հեռու գտնվող մեր շատ հայրենակիցների ուղեղներում։

