Նիկոլ Փաշինյանը երկու անգամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է փոխել, համակարգը տակնուվրա է արել
Դիտել նաև
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է փոխել, համակարգը տակնուվրա է արել, երկուսն էլ արտակարգ դրության ժամանակ, մեկը նաև ռազմական դրության ժամանակ։ Ու երկուսն էլ արել է մամուլի հրապարակումների հիման վրա։
Առաջին դեպքում մամուլը գրեց, որ գենշտաբի պետը տղու հարսանիքն է արել, հանեց գործից, մի հատ ոչ ծառայողական քննություն, ոչ բացատրություն։
Մյուս անգամ մամուլը գրեց, որ գենշտաբի պետի տեղակալը ծիծաղել է Նիկոլի ցնդաբանության վրա ու էլի գործից հանեց՝ առանց ծառայողական քննության, առանց բացատրության։
Գենշտաբի պետ հանելը էս մարդու համար սովորական բան է, հարբելուց հետո օյաղանալու, հետո էլի հարբելու նման մի բան։
Հիմա ինձ հետաքրքրում է էն, որ գեներալ գնդապետները, գեներալ լեյտենանտները, գեներալ մայորները մի դասալիքի վրա չեն կարողանում։ Վախենում են մի փռչոտ բռնապետիկից։ Աբիդնին էդ ա։
Սա ամոթ է, սա զինվորականների ամոթն է, ընդդիմության ամոթն է, իշխանության ամոթն է։ Մենք ունենք երկրի էնպիսի ղեկավար, որը գետինը մտնելուն հավասար բան է ամբողջ աշխարհի մասշտաբով։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

