Ուրախ եմ հայտնել, որ ծրագիրն արդեն իսկ գրանցել է զգալի առաջընթաց․վարչապետ
Դեռևս փետրվարին ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիր։
Արդյունքում՝ պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով իրականացվող ASTC (Armenian Science & Technology Center) ծրագրի շրջանակներում թիրախային 15 երկրներում նախատեսում էինք ստեղծել Հայաստանի գիտության և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակներ։
Ուրախ եմ հայտնել, որ ծրագիրն արդեն իսկ գրանցել է զգալի առաջընթաց, և 4 երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա ու Բոլիվիա, մենք արդեն իսկ ունենք ՏՏ «դեսպաններ»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

