ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Վաչագան Նահապետյանը որդու ծննդյան օրը նռնակներով պայթեցրել է իրեն ու 10 թշնամու՝ փրկելով զինակից ընկերների կյանքը

Սեպտեմբերի 28-ին, առանց ընտանիքին տեղյակ պահելու, առանց նրանց հրաժեշտ տալու, Վաչագան Նահապետյանը մեկնեց ռազմաճակատ: Մեկնեց ու հերոսացավ: Կամավոր ընկերների հետ Հադրութում է եղել, Մարտունի 2-ում, ապա՝  40 հոգով դիրքավորվել են Վարանդայի Եղ­լա­վան­դի բլուրի վրա, փակել դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհը ու 15 օր շարունակ կասեցրել թշնամու առաջխաղացումը:

Վաչագանի մորեղբոր որդին՝ Արմեն Մխիթարյանը, որն այդ օրերին առաջնագծում բժիշկ էր, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ հերոսի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը տղայի՝ Հարությունի ծննդյան օրն էր: Վաչագանը չհասցրեց շնորհավորել որդու ծննդյան օրը, մեծ ցավ թողեց ընտանիքին՝ զոհվելով հենց այդ օրը, սակայն փրկելով ընկերների կյանքը: 

«Հարութին ասաց՝ ծննդյանդ օրը չեմ կարող գալ, բայց մյուսին անպայման ներկա կլինեմ. տղային տված խոստումը չկատարեց Վաչագանը: Տղայի հետ խոսելուց հետո գիշերը՝ ժամը 2:00-ին է մարտը սկսվել: Իրենց վաշտի հրամանատարի՝ Արթուրի խոսքով, այդ օրը 6 հոգի, կարծես, կանխազգացել են, որ վտանգը մոտ է: Հրամայել են, որ 40 կամավորներից 6-ը, մոտավորապես, 100 մետր առաջ գնան, տարբեր խրամատներ փորեն, որպեսզի առաջինը «դիմավորեն» թշնամուն, եթե հարձակում լինի: Այդ 6-ից մեկը Վաչագանն է եղել: Վեցն էլ բլուրի վրա վեց խրամատ են փորել՝ միմյանցից 20 մետր հեռավորության վրա: ժամը 2:00-ի մոտակայքում զենքը թողել է հրամանատարի՝ Արթուրի խրամատում, հետ գնալիս նկատել, որ շրջափակման մեջ են: Հրամանատարին ասել է ու կրակել՝ ամբողջ ուշադրությունը շեղելով իր վրա, հետո իրեն են կրակել, երկու ոտքից վիրավորվել է»,- պատմում է Արմենը:

Այնուհետև Վաչագանին 8-10 հոգի շրջափակել են հենց իր խրամատում, այդ պահին նռնակներով պայթեցրել է իրեն և թշնամուն: Զինակից ընկերները նահանջելու հնարավորություն են ունեցել, սակայն չեն նահանջել, մինչև վերջ մնացել են Վաչագանի կողքին ու կռվել:

«Թշնամին մեծաքանակ զորքով է եղել, անհավասար մարտեր են ընթացել, բոլորն էլ մարտի են բռնվել, իսկ գերեվարված Վահեն, որը վերջերս է վերադարձել, մինչև վերջ Վաչագանի կողքին է մնացել: Վահեն ցանկացել է տանել Վաչագանին, բայց Վաչագանն այդ ընթացքում Վահեին գլորել է ձորը, մյուսներին ևս, որպեսզի կարողանան փրկվել»,-ընդգծում է Վաչագանի մորեղբոր տղան:

«Կասեք, որ չեմ հանձնվել, այլ հերոսի պես եմ ընկել»,- Վաչագանի վերջին խոսքերն են՝ զոհվելուց առաջ:

Նռնակների պայթյունից ցրիվ եղած Վաչագանի մարմինը գտել են մեկ ամիս անց՝ որոնողական աշխատանքների արդյունքում: Վաչագանին հուղարկավորել են հունվարին, որովհետև ԴՆԹ պատասխանները այդ ժամանակ են եկել: 

Վաչագանը ծնվել և մեծացել էր Արմավիր գյուղում: Զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բնության, կենդանական աշխարհի, հող ու ջրի, հայրենիքի սիրահար էր: 8-րդ դասարանից աշխատել էր, ընտանիքի հոգսն իր ուսերին վերցրել: Ունի երկու երեխա:

Վաչագանը հետմահու պարգևատևվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>