Լարված վիճակ Երեւանում. ցուցարարները փակել են ԱԺ շենքի բոլոր մուտքերը. Տեսանյութ
Իրավիճակը Բաղրամյանում լարված է։ Նախագահի կայացրած որոշումից հետո քաղաքացիները, հանրահավաքի մասնակիցները փորձում են շրջափակել Ազգային ժողովի շենքը, սակայն ոստիկանները դա նրանց անել թույլ չեն տալիս։ Քաղաքացիների մի մասն էլ Դեմիրճյան փողոցում է։
Իշխան Սաղաթելյանը պնդեց՝ Ազգային ժողով չեն ուզում մտնել, հորդորեց ոստիկանությանը հետ գնալ։
Նշենք՝ ԱԺ- ն շրջափակելու կոչ արեց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

