Պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու արժանացել է պետական բարձր պարգեւի
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդությունում ծառայություն իրականացնող Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։