Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները
Դիտել նաև
Որտեղ է եղել Ադրբեջանի լրտես համարվող Մարիան Քլարկ-Հաթինգը. մանրամասներ
«Արցախում 4 երեխա սպանվել է, իսկ ևս 7-ը՝ վիրավորվել». ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաների կրթության անընդհատությունը ապահովելու համար
Ծայրահեղ ցուրտ եղանակի պայմաններում՝ փախստական և միգրանտ երեխաները վտանգի տակ են հայտնվում
Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: Հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-