Երախտիքի խոսք եմ հղում Հայ Մայրերին, հատկապես՝ որդեկորույս. Գորիսի քաղաքապետի շնորհավորական ուղերձը
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Սիրելի' կանայք
Այսօր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու ձեր կարևոր առաքելությունը մեր երկրի, ընտանիքի պահպանման գործում, դերակատարումը` որպես հայ օջախի հիմնասյուն:
Երախտիքի խոսք եմ հղում Հայ Մայրերին, հատկապես՝ որդեկորույս: Սիրելի՛ Մայրեր սիրելի՛ Ծնողներ, թող Աստված համբերություն, խաղաղություն, ուժ և կորով պարգևի Ձեզ: Ձեր Զավակները՝ մեր լուսավոր Եղբայրները, հավերժ կենդանի կմնան բոլորիս սրտերում, մեր պարտքն է, ավարտին հասցնել նրանց պայքարը:
Մայրական հոգատարությունը, նվիրվածությունն է, որ ապահովում է հայրենասեր սերնդի ձևավորումը, հայեցի դաստիարակությունը:
Ձեր արժանապատիվ առաքինության շնորհիվ են պահպանվում ազգային լավագույն ավանդույթները, հայրենապաշտությունը։
Թո՛ղ սիրով իմաստավորվի ձեր կյանքը:
Շնորհակալություն և խոնարհում Ձեզ, Հայ Մայրեր:

