Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց. ՇՆՈՐՀԱՎՈՐ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր հիշենք մեծն Վահան Տերյանի ձոնը նվիրված հայ կանանց։
Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ.
Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածն այնպես հրեղեն ու անարվեստ։
Եվ հյուսիսյան հեռուներում ու ցրտում,
Կարծես ցոլաց իմ նաիրյան արևն ալ,
Կարծես բոցե մի վարդ բացվեց իմ արտում,
Եվ չի կարող արբած հոգիս լուռ մնալ,
Եվ չի կարող սիրտրս չերգել այդ անբիծ
Հուրը, որ ինձ ժպտաց այսօր ցուրտ հեռվում.
Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից
Իմ նաիրյան բա՜րձր, բա՜րձր աշխարհում...
[1915]
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

