Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել
8
Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Պատերազմ Արցախում
Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Կներես, Ծառուկյան ջան, պիտի պատմեմ… թուրքը շամպայն է բացում… մորքուր ջան, գնա տուն, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում. Արման Աբովյան Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից

Ոչ թե «մեղավոր ենք», այլ` «մեղավոր ես» եղբորդ առաջ Շուշիի համար. Լուսանկար

Երեկ Արամ Զավենի Սարգսյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ կրկին հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում: Եվ նրա ամենագլխավոր քայլը կայանում էր նրանում, որ նա կարևոր էր համարել այդ օրը լինել Փաշինյանի կողքը, այն Փաշինյանի, որի կառավարման արդյունքում Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց Ադրբեջանից, մենք կորցրեցինք Արցախի տարածքի մոտ 70 տոկոսը, պատերազմում զոհվեց ավելի, քան 5000 երիտասարդ, ստացանք 10000 հազար հաշմանդամ երիտասարդներ: Իսկ թշնամուն անցած Շուշիում պղծեցին Վազգեն Սարգսյանի արձանը:



Այս ամենից հետո Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Զավենիչն անամոթաբար, ուրանալով իր եղբոր ձեռքբերումներով կանգնած է Փաշինյանի կողքը և մի հատ էլ հոխորտում է բոլորին, իբր մենք բոլորս ենք մեղավոր այս ամենի համար:



Հիտլերյան Գերմանիայի պրոպագանդային նախարար Գեբելսը կնախանձեր Արամ Զավենիչին նման փարիսեության համար: Բայց պետք է նշել, որ հայկական ավանդական արժեքների մեջ նման կեցվածքը նույնպես նորույթ է: Այս մարդու բարոյական նորմերն ու բարքերը 180 աստիճանով շուռ են տված: Ասել այդ մարդուն «անամոթ», նշանակում է ոչինչ չասել: Դեռ մի կողմ թողնենք երկրի, հայրենիքի հարցը, զուտ մարդկային կենցաղային տեսակի վարքի տեսանկյունից այս մարդը պարզապես պետք է բացասական կերպարի դեր կատարի մեր հանրության համար:

Ոմանք այս պատմությունը համեմատում են «Սարոյան եղբայրներ» պատմության հետ, բայց «Սարոյան եղբայրներ» պատմության մեջ միտք կար. եղբայրներն անկեղծորեն գտնվում էին տարբեր աշխարհայացքային տիրույթներում ու անկեղծ էին իրենց մղումներում:

Հայտնի է, որ Վազգենը մերժում էր բոլոր տիպի սեռական, և ապազգային այլ արժեքներն ու անչափ կարևորում էր հայ-ռուսական, հատկապես ռազմական համագործակցության գաղափարները: Արամ Զավենիչի տեսակետները 180 աստիճան տարբեր են իր եղբոր տեսակետներից: Արամ Զավենիչի ընկերները Շուշիին «Շուշա» ասողներն են: Եվ այս ամենից հետո այս անձնավորությունը հանդըգնում է մեզ բոլորիս մեղավոր համարել ու նշում իր եղբոր ծննդյան օրը:

Մի՞թե սա չի նշանակում, թե ինչ բարոյալքման եզրին է կանգնած Հայաստանը: Մի՞թե այս բարոյական անկման պատճառով չէ, որ մենք կորցրեցինք մեր Արցախի մեծ մասը: Ահա այս ամենի մասին մենք պետք է մտածենք ապագա Հայաստանում: Որ հետո չասեն, թե «դե հա, Արամ Զավենիչը Վազգենի եղբայրն է, պետք է ներել»:

Նման սրիկաների ներման պատճառով է, որ մենք կանգնած ենք մեր պետականության կորստի եզրին: Եվ եթե մենք չփոխվենք մեր պատկերացումների մեջ, ապա Արցախից հետո կկորցնենք նաև Հայաստանը և կփակենք հայոց պատմության էջը:


Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>