Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Դիտել նաև
ԱՄՆ դեսպանը ողջունել է Միրզոյանի այցը Թուրքիա և ցամաքային սահմանի բացման «պատմական դրվագը»
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
ԱՄՆ Սենատի ԱԳ հանձնաժողովը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ինչի՞ համար և ի՞նչ մեդալով է ԱԳ նախարարը պարգևատրել ԱՄՆ հեռացող դեսպանին
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։
Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում։ Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար։