Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. հանրության մեծ մասը բանակի կողքին է, դեմ է լինելու Փաշինյանի 20 % ընտրազանգվածը. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ Կառավարության շենքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու  հարցը։

Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, թեև, իրեն չի հաջողվել Փաշինյանի հետ համաձայնության գալ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից չազատելու իր պայմանի շուրջ, սակայն կլինի քննարկումների երկրորդ փուլ՝ արտահերթ խորհրդարանական ընտությունների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, ապա այսօր խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  խորհրդարանական ճեպազրույցների  ժամանակ ասաց, որ դեռևս Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ քննարկում իրենց խմբակցությունում չի եղել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝  հրապարակ նետված արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզի մասին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ վստահ է՝ Փաշինյանն ընտրություն անել չի ուզում։

«Ես չեմ կարծում, որ իշխանության նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Նրանք ցանկանում են իրավիճակը մի կերպ պահել և  հասնել մինչև 2023 թվականը, սակայն, եթե հիմա իշխանությունը  դրսևորում է նման ցանկություն, ապա դա անում է ստիպված. հիմա խնդիր է դրված, որ արտահերթ ընտրության ժամանակ այս անձը (Նիկոլ Փաշինյան.- Ա.Ս.) մնա վարչապետ, որպեսզի հետաձգի  հարցերի պատասխանները, որոնք կուտակված են համապատասխան հետևանքներով, իհարկե, փորձում է նաև օգտվել անձեռնմխելիությունից»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Հարցին՝ կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համաձայնություն ձեռք բերել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, Դանիելյանը պատասխանեց, որ այդ համաձայնությունը Փաշինյանին պետք է առաջին հերթին իր թիմի ներսում փլուզումը կանխելու համար, որովհետև վստահ է, որ եթե այլ թեկնածու առաջադրվի, իր թիմի անդամները նրան կողմ կքվեարկեն ու կազատվեն վերջապես իրենից։

Ինչ վերաբերում է Փաշինյանի մասնակցությամբ ընտրությունների ժամանակ նրա վերարտադրման հավանականությանը, ապա Դանիելյանը շեշտեց՝ իշխանության բարոյականության վերաբերյալ որևէ կասկած չունի՝ կգնան ամեն քայլի։

«Նրանք կփորձեն օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, կփորձեն փող բաժանել, կոմպրոմատների կդիմեն։ Այս իշխանություններն ավելին կանեն, քան նախկին իշխանություններն են արել,  բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կհաջողվի։

Ես կարծում եմ՝ ընտրակեղծարարությունը շատ բարդ մեխանիզմ է, որին մասնակից են դառնում հազարավոր մարդիկ, ներգրավված է և՛ ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ դատական համակարգը, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս բոլորը հետո ոչ միայն անպատիժ են մնում, այլև ստանում են իրենց հասանելիքները՝ պաշտոնների տեսքով։ Արդյո՞ք այս իշխանությունը կկարողանա այդ մեխանիզմն աշխատեցնել, չէ՞ որ  մենք տեսնում ենք, որ եթե ոստիկանության վերնախավը դեռ լոյալ է, ապա ներքին օղակներում անընդհատ տեղի են ունենում արտահոսքեր։

Մյուս կողմից՝ դատական համակարգն է անկախ.  մեր վատագույն ղեկավարի օրոք դատական համակարգը սկսեց անկախանալ, հիմա որևէ մեկը վստահ չի լինելու, որ կեղծիքների վերաբերյալ դատարանը վճիռներ չի կայացնելու։

Այս իշխանությունը խնդիր ունի նաև տեղական ինքնակառավարման մարմիններում,  որտեղ փոխմարզպետների մի մասը հրաժարական է տալիս, մյուս մասը սպասման մեջ է։ Իշխանությունը կորցրել է նաև բանակը.  ում էլ ուզեն հետո դնեն Գլխավոր շտաբի պետ, միևնույն է, բանակն այս  իշխանության  համար չի աշխատելու։

Մի շատ կարևոր հանգամանք ևս. այդ մեքենան, որն աշխատելու է ընտրակեղծարարության համար, պետք է ունենա երաշխիք, որ այս իշխանությունը կվերարտադրվի, իսկ այդ երաշխիքը չկա, որովհետև նախկինում կար նախագահի ինստիտուտ, որը դառնում էր ընտրությունների ժամանակ այդ համակարգի երաշխավորը, իսկ եթե  նախագահի ընտրություն էր լինում, խորհրդարանն էր դառնում այդ երաշխիքը, իսկ այսօր այդ երաշխիքները չկան»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ այս հանգամանքներին նաև ավելացնելով մեկը՝ պատերազմի ավարտից հետո գործող իշխանության ներկայացուցիչները՝ ընդհուպ Նիկոլ Փաշինյանը, միայնակ փողոց դուրս գալու խնդիր ունեն։

Քաղաքագետը ստեղծված իրավիճակում հրատապ համարեց գործող իշխանության հեռացումը՝ շեշտելով՝ եթե վիճակը հասել է այն աստիճանի, որ երկիրը կանգնած է կործանման եզրին, իսկ դա պետւթյան համար վերջնակետն է, ապա  պետք է չհեռացող իշխանությանն ուղղակի հեռացնել։

«Գլխավոր շտաբն իր հայտարարության մեջ երկու միտք է արտահայտել. Առաջինը՝ պետության անվտանգությունը վտանգված է, և պահանջում է այս իշխանության հրաժարականը, երկրորդը՝ թույլ չի տա ժողովրդի դեմ ուժ կիրառել, ուստի, եթե  ժողովրդի դեմ ուժ կիրառեն, բանակը պետք է մտնի քաղաք. դրան հանրության մեծ մասը  կողմ է լինելու, կողջունի, հանրության մեծ մասը բանակի կողմն է»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ բանակի կողմից իրականացվող այդ գործողություններին դեմ կլինի միայն Փաշինյանի իրական ընտրազանգվածը՝ հանրության 20 տոկոսը, որոնք կողմ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ եղբայրաբար ապրելուն։

Հարցազրույցի մանրամասները՝ 168 TV-ի  տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>