Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց բանակին՝ մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ ՊՆ մուտքի մոտ
Դիտել նաև
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ,
բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց բանակին: Մեզնից ոչ ոք երբեք չէր կարող պատկերացնել, որ մեր երկրում, որ մեր հայրենիքում, որ մեր աչքերով այսպիսի պատմական արհավիրքի ականատես կարող էինք լինել։
Հայորդինե՛ր, որակը քանակ պետք է հավասարակշռի, այս դեպքում՝ գերակշռի, և, վստահ եղեք, իրականությունը ՊԵՏՔ Է հաղթի։
Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։

