Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան. Տեսանյութ
Սահմանային խնդիրները կարգավորելիս առաջնային պայման են մարդու իրավունքները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների միջազգային ուժով ճանաչված՝ սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները, ընդ որում սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ պարտադիր պահանջ է, տվյալ հարցում մարդու իրավունքները հիմք են»,- ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձավ մի քանի կետերի, որոնց պահպանումը կարևոր պայման է և պետք է ստեղծվեին նախապես հանձնաժողովային մարմիններ, որոնք կհամակարգեին այդ կարգավիճակը:
«Միջազգային սկզբունքներից են պարտադիր կիրառման ենթակա՝ հարգանք սահմանային բնակիչների ու նրանց պաշտպանվածության նկատմամբ, սահմանային բնակիչների բնակականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, բավարար տեղեկություններ: Այս ամենը պետք է ապահովվի հանձնաժողովային մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես»,- ասաց Թաթոյանը:
Արման Թաթոյանը նաև նշեց՝ Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ խախտումներ, և կյանքի իրավունքի իրավական վտանգներ: