Նախագահը չի դիմի ՍԴ. ժամկետը սպառվել է
Դիտել նաև
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստան է ժամանել
Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել
Վրաստանի դատախազությունը նախագահին կանչել է հարցաքննության
«Հոկտեմբերի 25-ին հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև»․ «Սրբազան պայքար»
Hraparak.am-ը գրում է. Նախագահականից դեռևս դիմում չեն ուղարկել Սահմանադրական դատարան:
«Եթե ուղարկենք, կհայտարարենք»,-ասացին նախագահականից:
Ժամկետների մասով էլ, թեև ԳՇ-ն հայտարարել էր ութօրյա ժամկետի մասին, սակայն մենք տեղեկացանք, որ կոնկրետ ԳՇ պետին ազատելու` վարչապետի հրամանագրի մասով նախագահն այլևս հնարավորություն չունի ՍԴ դիմելու, քանզի ժամկետները սպառվել են: Այդ մասին երեկ նաև Վազգեն Մանուկյանն էր հայտարարում հարթակից:
Նախագահականից այս մասով միայն ասացին` երբ նորություն լինի, հաղորդագրություն կտարածեն:
Սակայն ակնհայտ է, որ հրամանագրի` ՍԴ ուղարկելու մասով նախագահն այլևս որևէ հնարավորություն չունի. ժամկետը լրացել է: