ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են Գագիկ Ծառուկյանի հետ
Դիտել նաև
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան
168.am–ի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին գնում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։ Նշենք, որ թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ նախատեսվում է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները մինչև այս պահը դեռ չգիտեն` կայանալո՞ւ է հանդիպումը, թե՞ ոչ, և ի՞նչ բովանդակություն է այն ունենալու։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպելո՞ւ է Փաշինյանի հետ, թե՞ ոչ:

