Պատրա՞ստ է արդյոք գլխավորել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը». Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ԶԼՄ-ի հարցերին
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի դիտարկում «Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափի վերանայման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է ռուսական ԶԼՄ-ների հետ հրավիրված մամուլի ասուլիսի, մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ղեկավարել այդ շարժումը։
Քոչարյանը նշել է, որ իսկապես սատարել է շարժմանը, որին հաջողվել է համախմբել իր շուրջ հայ հասարակության զգալի հատվածին: Նրա խոսքով` ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանը արժանի, փորձառու քաղաքական գործիչ է: Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման խնդիրը կառավարության հրաժարականը և մեկ տարի անց արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Մանուկյանը այդ ընտրություններին չի մասնակցի: Այդ իմաստով, Քոչարյանի կարծիքով, Հայաստանում քաղաքական գործիչներն այդքան էլ շատ չեն, ովքեր պատրաստ են այդպիսի լուրջ պատասխանատվություն ստանձնել:
Zham.am