Էս երկիրն օր առաջ է պետք մաքրել նման ցեցերից
Այսօր հետևյալ տեքստով գրառում եմ կարդում`
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մ..... Պ......ն》։
Մեկ էլ հիշեցի անհասկանալի ձևով մերժված գրանտային ծրագիրներս։
Միայն անցյալ տարի գույղատնտեսության ոլորտում Եվրոպայից մոտ 10 միլիոն դոլար գրանտային ծրագրեր են եկել ու նման բոշաների ու որոշ հկ֊ների տեսքով գրանտային առնետների պատճառով այդ գումարները չեն ծառայում ճիշտ նպատակին։ Արդյունքում ունենք կարկտահարված այգիներ, ադրբեջանական խնձոր ու լիքը նման ախտեր։ Էս երկիրն օր առաջ է պետք մաքրել նման ցեցերից։
Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

