Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Համակարգային խնդիրներ` Խարբերդի մանկատանը. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

• հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.

• փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.

• սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.

• սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.

• բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը: Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.

•որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.

•չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:   

• սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.

• հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:

Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝

• սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.

• սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.

•հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.

•չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>