Հայրենիք ենք կորցնում, հայրենիք ենք կորցրել. կապիտան Պետրոսյանի դուստրը դիմել է ոստիկաններին եւ սպաներին
Դիտել նաև
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է
Ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն. Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին
«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ»․ Մարգարիտա Սիմոնյան
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
«Մի պահ մոռացեք աթոռի, պաշտոնի, կոչումի, սեւի ու սպիտակի մասին: Հայրենիք ենք կորցնում, հայրենիք ենք կորցրել: Հոկտեմբեր 3-ին, երբ հայրս գնաց առաջնագիծ, չմտածեց ոչինչի մասին, չխնայեց իր ընտանիքը, անգամ սեփական կյանքը, որովհետեւ Հայրենիք էինք կորցնում: Պարոնայք ոստիկաններ, մի պահ հիշեք ձեր ծառայակից ընկերներին, չխնայեցին ոչ մի բան. հայրենիքն էր կանչում օգնության:
Պարոնայք սպաներ, հիշեք Իշխանին, Վահագին, Սերգեյին, Արթուրին...հիշեք բոլորին ու սթափվեք։ Մոռացեք ձեր ստամոքսի կանչը, մոռացեք ձեր կենցաղային պահանջներն ու արթնացրեք ձեր հոգու ամենախորքում քնած հային։ Ձեր այսօրվա ջայլամի պահվածքը վաղը ձեր իսկ սերունդները ձեզ չեն ներելու։ Այսօր բոլորս պարտավոր ենք ընտրել կամ հայ ենք, կամ թուրք։

