Հռոմի պապը նոր ջրհեղեղ է կանխատեսել
Մարդկությանը սպասվում է համաշխարհային նոր ջրհեղեղ: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նրա խոսքերով՝ աղետը տեղի կունենա, եթե տարբեր երկրների լիդերները քայլեր չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարում:
«Այն տեղի կունենա, եթե մենք շարունակենք քայլել նույն ճանապարհով»,- Հռոմի պապին մեջբերում է Corriere della Sera-ն:
Նա հիշեցրել է, որ Նոյին հաջողվել է վերապրել ջրհեղեղը բարեգործության շնորհիվ: Քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին Հռոմի պապը խելամտության կոչ է արել՝ նշելով, որ պետք է ականջալուր լինել աշխարհի խնդիրներին:
Zham.am