Հայաստանի վետերանների հավաքականը գլխավորեց շախմատի աշխարհի առաջնությունը
Կրետե կղզում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով հաղթեց Անգլիա 1-ին:
Արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը սեւերով պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ջոն Նանին եւ Քեյթ Արկելին: Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Նայջլ Շորտի, Կարեն Մովսիսյանը` Ջոն Շպիլմանի հետ:
Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր (10.5 անհատական միավոր) եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: