Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Թումանյանի թանգարանում մայիսը՝ Պինոկիոյի ամիս

Հովհ. Թումանյանի թանգարանը 2017թ. մայիս ամիսը հայտարարում է Պինոկիոյի ամիս: 31 տաք օրերի ընթացքում թանգարանը կխոսի Կարլո Կոլոդիի հրաշալի ստեղծագործության մասին, կքննարկի այն, կվերակերտի հեքիաթի հերոսների շուրջ ծավալվող իրադարձությունները: Այսպիսով` ուսումնական տարվա ավարտը երեխաների համար կդառան անմոռանալի, և ամառային արձակուրդները կսկսվեն ուրախ և թեթև տրամադրությամբ: Հույս ունենք, որ սա առաջին գեղեցիկ քայլը կլինի կրթամշակութային կամուրջ կառուցելու Հայաստանից Իտալիա, կամ ավելի ճիշտ ` Տոսկանա` Կոլլոդի բնակավայր:

Մենք ձևակերպել ենք մեր ծրագրի նպատակը այսպես` «Հյուսելով ընկերություն»: Ընկերություն ծրագրի փոքրիկ և պատանի շահառուների և փայտե տիկնիկի միջև, ինչպես նաև ընկերություն ինստիտուցիոնալ իմաստով` Հովհ. Թումանյանի թանգարանի և Կոլոդիի ծննդավայրի միջև` ծանոթացնելով Թումանյանի հեքիաթների հերոսներին իտալացի փոքրիկ և պատանի շահառուներին: Վստահ ենք, որ երեխաները, որոնք ապրում են տարբեր երկրներում, միմյանց կարիքն ունեն` լայնացնելու համար աշխարհընկալումը, խորացնելու գիտելիքները, նոր փորձ ձեռք բերելու, գտնելու միմյանց մշակույթների նմանություններն ու տարբերությունները, հարգանք տածելու միմյանց նկատմամբ և հարստանալու:

Մեկ ամսվա ընթացում ծրագրվում է իրականացնել մի շարք մրցույթներ և ակցիաներ, ֆլեշմոբեր:

Ծրագրի առաջին նպատակը ընթերցանության խրախուսումն է:
Պինոկիոյի շուրջ ծավալվող իրադարձությունների ակտիվ մասնակիցները ՀՀ մարզերի երեխաներն են: Նրանք մրցութային տարբեր հարթակներում ներկայացնելու են իրենց վարպետությունն ու հնարամտությունը:

Պինոքիոյի օրերի ընթացքում երեխաները պիտի փորձեն՝

  • Հայկական հեքիաթներում գտնել նմանատիպ հերոս
  • Ճամփորդել Հայաստանի մարզերով և ծանոթացնել Պինոկիոյին
  • Ձևափոխել Պինոկիոյի արտաքինը հայկականի
  • Հեքիաթի հերոսների բնավորությունների և վարքի հիման վրա գրել անեկդոտների ժողովածու
  • Հայերենում շատ ասացվածքներ կան, որտեղ “քիթը” հիմնական բնորոշիչն է: Փորձել գտնել դրանց իտալական տարբերակները և ստեղծել հայ-իտալական գեղեցիկ, նկարազարդ համցանցային գիրք
  • Ուրախանալ և զվարճանալ, սովորել Պինոկիոյից, հաշվի առնել նրա վարքը և ձախողումները
  • Ընտրել Թումանյանի այն հեքիաթները, որոնք ամենից հարմարը կլինեն իտալացի երեխաներին ներկայացնելու համար

Ծրագիրն իրականացնելու համար թանգարանին են միացել Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը (World Vision Armenia) իրենց մարզային կառույցներով:

Շողակաթ հեռուստաընկերությունը, <<Երևանյան միջոցառումներ>> /Yerevan Events/ իրենց տեղեկատվական միջոցներով:

DOUBLE TREE by HILTON հյուրանոցը, Գյումրիում Իտալիայի հանրապետության հյուպատոսությունը, Հ. Իգիթյանի անվ. ԳԱԿ <<Մետրո>> թատրոնը:
Պինոկիոյի և հայ երեխաների ընկերությունը պաշտոնապես կսկսենք հյուսել ապրիլի 30-ին, ժամը՝ -12.00 DOUBLE TREE by HILTON հյուրանոցի Միլանո սրահում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>