Լույսերի մեջ մնաս. Հրաչուհի Ութմազյանի գրառումը
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սոսի Խանիկյանի լուսանկարն ու կից գրել.
Լույսերի մեջ մնաս:
Հիշեցնենք` Երևանի Բաղրամյան պողոտայում մարտի 1-ի երեկոյան գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա լրագրող, սցենարիստ, մի շարք հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը։
Սոսին նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակն է, այդ թվում` «Boom, boom» երգի, որով երգչուհի Էմմին ներկայացավ Եվրատեսիլում, նաև Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերն էր հեղինակել նա։ Պատերազմի օրերին այս երգը դարձավ արցախյան պայքարի խորհրդանիշը, իսկ այս օրերին այն կարելի է լսել Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման բեմից։ Սոսիի ողբերգական մահվան օրը ևս Խանաղյանի երգը հնչում էր Բաղրամյանում։