«Ինչ էլ լինի, տղամարդը միշտ պետք է ձիգ ու արժանապատվորեն իրեն պահի՝ մանավանդ կնոջ ներկայությամբ․․․»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ խոսելով տղամարդկանց պահվածքի մասին։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, գրել է․ «Ինչ էլ լինի, տղամարդը միշտ պետք է ձիգ ու արժանապատվորեն իրեն պահի՝ մանավանդ կնոջ ներկայությամբ․․․ եւ ինքն իր համար», ապա հավելել է #չընկեր հեշթեգը։