Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան
Դիտել նաև
Ինչո՞ւ ենք էս օրին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Դրա համար էլ էս օրին ենք
Ռազմական ոստիկանության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Իմ որդին միակ գեներալի որդին է, որ այս պատերազմի ժամանակ վիրավորվել է
Ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել համոզել գեներալիտետին. Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…
Հարգանքով,
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան