Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր
2
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան

Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան

Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է Մոսկվա, սակայն մեզ հետ զրույցում խոստացավ, որ կաշխատի շատ շուտ վերադառնալ Հայաստան ու միանալ պայքարին, կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

Չե՞ք կարծում, որ դրանով ոստիկանությանն էլ կմեղադրեն քաղաքականացվելու մեջ, ինչպես Զինված ուժերին են մեղադրում դրանում իշխանությունները:

Ես չէի ասի, որ քաղաքականացվում է, բայց այնպես չէ, որ նմանատիպ իրավիճակներ մեր երկրում ամեն տարի լինում են: Մեկը ոստիկան է, մեկը ԱԱԾ-ի, աշխատող է, մեկը՝ ՊԵԿ-ի, բայց մինչև իրենք որևէ կառույցի աշխատակից լինելը, նրանք նախ ՀՀ քաղաքացի են, և սա այն պահն է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մենք պատմություն ենք կերտում հիմա, և տարիներ անց մարդիկ գնահատական են տալու մեր այսօրվա գործողություններին, և դրանով իսկ պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Ես չեմ ասում, որ ոստիկանությունը գնա հավաքների մասնակցի: Ես նկատել եմ, որ ոստիկանության իմ որոշ գործընկերներ իրենց պարտականությունները կատարում են շատ բարեխիղճ ձևով, ոմանք էլ, սակայն, իրենց ղեկավարների անօրինական հրամաններն են կատարում՝ անհիմն բերման ենթարկելով, ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ընդամենը ինչ-որ արտահայտություն անելու համար:

Կարծում եք՝ ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը ապօրինի հրամաննե՞ր է տալիս, որ գնան և անհիմն բերման ենթարկեն խաղաղ ցուցարարներին:

Ուրեմն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերն ու հավաքները, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքով է ամրագրված: Ես չեմ ասում, որ երբևիցե ես սխալ չեմ արել, բայց միշտ առաջնորդվել եմ օրենքներով, աշխատել եմ այնպիսի որոշումներ չկայացնեմ և այնպիսի հրահանգներ չտամ, որ լուրջ հետևանքներ տեղի չունենան։

Ինքս դեմ եմ բռնությանը: Երբ դուք ասում եք՝ ոստիկանությունը կանգնի Զինված ուժերի կողքին, սա ի՞նչ է իրենից ենթադրում, գործնականում դա ինչպե՞ս պիտի դրսևորվի, ոստիկանապետն ու ոստիկանությո՞ւնն էլ պիտի նմանատիպ հայտարարությամբ հանդես գան, թե՞ ուղղակի հրաժարվեն կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

Գիտե՞ք ինչ, ես, լինելով ծառայող, պարտադիր չի՝ սպասեմ, որ ոստիկանապետը ինձ հրահանգի, ես նաև քաղաքացի եմ, ես ունեմ իմ կարծիքը և կան ոստիկաններ, որ իրենց զեկուցագրերի համաձայն՝ կամավոր ազատվում են ծառայությունից, և դրա համար հետապնդման են ենթարկվում, Ներքին անվտանգության վարչություն են կանչում նրանց, այսինքն՝ կան այդպիսի ծառայողներ, որոնք համամիտ չեն նրա հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այո, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես դեմ եմ դրան, ոստիկանությանը պետք չի ներգրավել քաղաքականության մեջ, բայց նաև ոստիկանությունը չպետք է անօրինական գործողություններ, հրահանգներ կատարի: Յուրաքանչյուր ծառայող պետք է իր խղճի համաձայն գործի:

Ի՞նչ եք կարծում, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որ ասում են՝ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, կգնա՞ վճռական քայլի և կկանգնի՞ Զինված ուժերի կողքին:

Գիտե՞ք ինչ, ընկերական հարաբերությունները չպետք է պետության ու ժողովրդի շահերից վեր դասել: Ես ողջունում եմ ընկերական հարաբերությունները, ես՝ ինքս ընկեր եմ, ընկերներ ունեմ, գնահատում եմ ընկերությունը, բայց կա ժողովուրդ, կամ պետականություն, կա Սահմանադրություն: Բայց, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ Վահե Ղազարյանը անօրինական հրամաններ չի արձակի և ծառայողներին չի դրդի անհիմն ժողովրդին քաշքշելու, բերման ենթարկելու:

Իսկ հույս ունե՞ք, որ կմիանան Զինված ուժերին:

Դա իմ ցանկությունն է, ես Ձեզ ասում եմ՝ յուրաքանչյուր ծառայող իր մեջ պետք է գնահատական տա տվյալ իրավիճակին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>