Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով. Էլինար Վարդանյան

Նույնիսկ վաղը՝ մարտի 1-ին, երբ Աշոտի հայրը, ժողովրդին հերթական անգամ բզկտելու և իր աթոռը մի որոշ ժամանակ էլ պահելու համար իր կողմից հրավիրված հանրահավաքին իր սիրելի բառապաշարով ելույթներ կունենա, էլի պառակտում ու լարվածություն կհրահրի, իրեն կպահի փողոցային պատահական գործչի պես, երեխաներին հանգիստ թողեք։ Այս մասին ասում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

«Չչարանալ երեխաների վրա Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է Փաշինյանի որդու նկարը և գեներացվում է սարսափելի բացասական (եթե այս բառերով կարելի է արտահայտել այն, ինչ կատարվում է սոցցանցերում) վերաբերմունք նրա նկատմամբ։ Տարածվող դրվագում ոչ մի վատ բան չի արվում՝ սովորական հագուկապով սովորական մի տղա։ Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով։ Նա, ըստ էության, հանրությանը հայտնի դառնալու պահից՝ 2018-ից, ոչինչ չի արել, ինչի համար կարող էր լինել նման վերաբերմունքի արժանի։

Նրան այս անչափելի ատելության զոհ դարձրել են իր ծնողները, ծնողներին շրջապատող «մարտական» ընկերները՝ իրենց անհարկի տեքստերով։ Նա ինքն իր ծնողների գավառականության զոհն է։ Նա էլ սովորական երիտասարդների նման գնացել է բանակ, և հավանաբար մյուսների նման կծառայեր՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, եթե չդառնար ծնողների PR-ի զոհը՝ «մեր որդին որոշել է ծառայել Արցախում» և այլն։ Քանի՞ անգամ են սեփական որդու վրա այս էժան PR-ը արել նրա ծնողները, երբ տասնյակ հազարավոր նրա հասակակիցները ծառայում էին առանց պաթոս ու անաղմուկ։

Ուղղաթիռով ընտանիքով Արցախ մեկնելը Փաշինյանն արդարացնում էր, «թե չեմ կարող Արցախում ծառայող որդու մորը թույլ չտալ...» , այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր մյուս տղերքի ծնողները նույնիսկ «Գազելով» գնալու հնարավորություն հաճախ չէին ունենում։ Մի քանի տասնյակ մեքենայով, մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնում էին իրենց որդուն այցելելու։ Այդ ամենի մեղավորությունն իր ծնողների փառասիրությունն ու անգրագիտությունն էր, ոչ՝ Աշոտի։ Երբ այսօր շատերն ընդունում են Վարազդատ Կարապետյանի ներողությունները, պետք է որ լավ հիշեն, թե ինչպիսի «ծառայություն» մատուցեց Աշոտին՝ առաջնորդի փառասիրությունը բավարարելու, նրան անթաքույց քծնելու համար արված գրառումով։ Դա պետք չէր Աշոտին, և դա չէր արվում Աշոտի համար։

Դա արվում էր բացառապես Աշոտի հոր համար։ Իմ խնդրանքն է, հանգիստ թողեք այս տղային, հանգիստ թողեք Փաշինյանի ընտանիքի մնացած երեխաներին, նույնիսկ՝ ավագ քրոջը, որը երբեմն գուցե իրոք անհարկի ակտիվ գրառումներով հրահրում է որոշակի վերաբերմունք։ Այնուամենայնիվ, երեխաներն իրենց ծնողների արարքների և պահվածքի համար չպետք է պատասխան տան, այս երեխաներն անխնա օգտագործվել են իրենց ծնողների կողմից։

Նույնիսկ վաղը՝ մարտի 1-ին, երբ Աշոտի հայրը, ժողովրդին հերթական անգամ բզկտելու և իր աթոռը մի որոշ ժամանակ էլ պահելու համար իր կողմից հրավիրված հանրահավաքին իր սիրելի բառապաշարով ելույթներ կունենա, էլի պառակտում ու լարվածություն կհրահրի, իրեն կպահի փողոցային պատահական գործչի պես, երեխաներին հանգիստ թողեք։

Նրանք որևէ վատ բան չեն արել։ Նրանք արդեն բավարար տուժել են իրենց ծնողների պատճառով։ Մեծ հաշվով նրանք, նույնպես այսօրվա Հայաստանի զոհերն են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>