«MAVAS» ընկերությունն ադրբեջանակ խնձորի հետ ոչ մի կապ չունի. ՍԱՊԾ (լուսանկար)
Այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում տեղ էր գտել Կոտայքի մարզում ադրբեջանական խնձորի ոչնչացումը փաստող մի նկար, որտեղ երևում է MAVAS ընկերության տուփը:
Ինչպես ասվում է ՍԱՊԾ-ի տարածած նոր հաղորդագրության մեջ, «իրականում MAVAS ընկերությունն ադրբեջանակ խնձորի հետ ոչ մի կապ չունի, պարզապես տնտեսավարողները խնձորն ադրբեջանական տուփերից տեղափոխել են առաջին պատահած տուփի մեջ»: