Տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի կեղծված ձևաթուղթ. Դիլիջանի քաղաքապետի ԺՊ-ը հերքում է տարածել
Դիտել նաև
Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար
Դիլիջանի թունելը կհոսանքազրկվի
Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով
Սա ինձ համար խայտառակություն է. անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է
Իրավապահ համակարգը աչք է փակում Դիլիջանում ՔՊ-ականների ծեծի գործով
«Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ ջրհոր հիշեցնող տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի խեղված, կեղծված ձևաթուղթ, որում ես իբր սխալ եմ նշել ուսումնառությանս վայրը, ջնջել, ուղղել և մի ուրիշ սխալ էլ իբր արել եմ սեռի համար նախատեսված դաշտում։
Ցավով եմ արձանագրում, որ հայրենիքումս գործող լրատվամիջոցները առանց ինձ հետ կապ հաստատելու, սրա իսկությունը ստուգելու փորձերի իրար հերթ չտալով տարածում են այս ցնդաբանությունը։
Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս և վստահեցնում, որ անկախ ստի ու կեղծիքի արշավներից՝ ամեն ինչ անելու եմ շենացնելու համար մեր հայրենիքի ամենագեղեցիկ անկյունը՝ մեր Դիլիջանը»։


