Այս պայծառ սիրուն օրը այդ եռօրյա ժամկետի վերջին օրն է. Ազգովի սպասում ենք նախագահին
Այնքան բարձրաստիճան զինվորական է ազատվել այս վերջին 2 տարին (ԶՈւ, ԱԱԾ, Ոստիկանություն) որ մարդիկ մտածում են հեշտ բան է....չէ ընկերներ ջան հեշտ չէ
Ուրեմն օրենքը սենց է՝
Հհ սահմանադրություն Հոդված 133: վարչապետի առաջարկությամբ, նախագահը նշանակում և ազատում է ԳՇ պետին և բարձրաստիճան զինվորականներին
Հինգշաբթի օր վարչապետը նախագահին է ուղղարկել ԳՇ Պետի ազատման հրամանը։
Հոդված 139 (2րդ կետ): Նախագահը կամ ստորագրում է կամ եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է ակտը վարչապետին
Եթէ վերջինս չընդունի առարկությունները, նախագահը կամ ստորագրում է ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանում հարցը քննվում է և կարող է մնա շաբաթներ եթէ ոչ ամիսներ...
Մինչ այդ ԳՇ պետը պահում է իր լիազորությունները և շարունակում է իր ծառայությունը։
Այս պայծառ սիրուն օրը այդ եռօրյա ժամկետի վերջին օրն է.....Ազգովի սպասում ենք նախագահին
Ջորջ Տաբակյանի ֆեյսբուքյան էջից

