ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտի­մետրերով չեն չափվում․ Հունան Պողոսյանը միանում է Փաշինյանի հեռացման պահանջին

«2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտո­նից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդի­պեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը ժամանակին մասնակցում էր Նիկոլ Փաշինյա­նի հանրահավաքներին և անգամ «դըմփ-դըմփ-հու» էր բղավում: Նրան հարցրինք՝ ինչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես հանրային համերաշխության կոչ եմ անում, և ձախողված մարդիկ պետք է գնան»,- ասաց Պողոսյանը:

- Նիկոլ Փաշինյանը ձախողվա՞ծ է:

- Ես չեմ կարծում՝ որևէ մեկը կա, որ մտածում է՝ մեր կառավարությունը չի ձախողվել:

- Դուք ինչո՞ւ հրաժարական տվե­ցիք մարզպետի պաշտոնից:

- Ես դրա մասին խոսել եմ, հրա­ժարական տվեցի նախ որպես գենե­րալ, հետո արդեն՝ որպես պաշտոնյա, որովհետև հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտի­մետրերով չեն չափվում: Ես գիտեմ՝ ինչ է հայրենիքը, ժամանակին ինքս մասնակցել եմ հայրենիքի պաշտպա­նությանը, սահմանների պաշտպա­նությանը, քիչ թե շատ արած ունեմ մեր երկրի համար և ցավով տեսա այն ամենը, ինչ կատարվեց:

-Դուք տեսաք այսօր զինվորա­կանների, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարու­թյունը, միանո՞ւմ եք այդ հայտարա­րությանը՝ որպես գեներալ:

-Իհարկե՝ միանում եմ, ավելին ասեմ՝ ոչ թե միանում եմ, այլ ցանկա­ցած նման ողջամիտ հայտարա­րություն, երկրի ներկայով ու ապա­գայով մտահոգ մարդկանց կարծի­քը կոնկրետ մտահոգություն է: Էդ տեքստի մեջ, որը շատ հակիրճ էր, մեծ խորություն կար երկրի ապագայով մտահոգ մարդկանց կողմից:

-Նիկոլ Փաշինյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է:

-Իրավական գնահատականներ չեմ ուզում տալ, կարող եք հարցնել ամենասկսնակ իրավաբանից, վերջացնել ամենալուրջ իրավաբա­նով, կտեսնեք՝ բոլորի պատասխանը նույնն է:

-Իսկ ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումը, երբ մի կողմում Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, մյուս կողմում՝ նրա հրաժարականը պահանջողները:

-Գիտե՞ք ինչ, խիստ պայմանա­կան է «աջակից» ասել, և էստեղ մաթեմատիկական հաշվարկ պետք չէ անել՝ քանի հոգի են այստեղ, քա­նի հոգի՝ այնտեղ: Նորից եմ ասում՝ հանրային համերաշխության կոչ եմ անում՝ թողնել ամեն ինչ և երկիր կառուցել:

-Բայց նա չի ուզում թողնել ու փորձում է ցույց տալ, որ ինքը վա­յելում է ժողովրդի աջակցությունը:

-Ինքը և իր խիղճը: Ես այլ բան չունեմ ասելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>