Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին. ՆԱՏՕ
Դիտել նաև
Վլադիմիր Գասպարյանը ճանաչվեց մեղավոր և ազատվեց պատժից
Ոստիկանները առևանգել են Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին
Վովա–Տիկո–Դոգ սիրային եռանկյունին․ ինչպես հաչան ու հակավովայական Դոգը մտավ գործարքի մեջ
Մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են. հայտարարություն Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ
Փաշինյանի «կռիվը»՝ բանակի դեմ. գեներալները չեն լռում. Տեսանյութ
ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարևոր է խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի խաղաղ ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն», - գրել է վերջինս սոցցանցում: