ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայք կեղծի՞ք է տարածում
Դիտել նաև
«Պուտինի հետ հեռախոսազրույցը տեղի կունենա մարտի 18-ին»․ Թրամփ
Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից
Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպման արձանագրումից իր հետևությունը պիտի անի նաև Փաշինյանը
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց վաղաժամ կատարել Ալիևի պահանջը և հայտարարել, որ փոխելու է Սահմանադրությունը
Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը
Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին:
«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում:
Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է: