Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը
Դիտել նաև
Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ
Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազություն. Բագրատ Սրբազան
Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Տեսչական մարմինը Ծիծեռնակաբերդի խճուղու շինարարության խախտումների հիմքով դիմել է դատախազություն
ՀՀ դատախազությունը հերքում է շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում հայկական բանակի գեներալներին ձերբակալելու համար:
«Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում:
Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

