Մեզ տեղեկություններ են հասնում, որ այդ վախկոտը հայտարարել է, որ գնալու է արտահերթ ընտրությունների,. Անդրանիկ Թեւանյան
Քաղաքական դաշտում պայքարի տրմբնությունը շատ պարզ է. մի կողմում Նիկոլ Փաշինյանն է իր փոքորաթիվ ու վախեցած խունտայով, իրեն աջակցող Թուրքիայով ու Ադրբեջանով, մյուս կողմում Հայաստանի ու Արցախի պետականությունն ու հայ ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո երթի ժամանակ հայտարարեց«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։
«Նրանց, ում զոռով բերման են ենթարկել Հանրապետության հրապարակ, մենք հասկանում ենք, բայց չենք ընկալում: Բանակը կանգնած է հայ ժողովրդի թիկունքին, բանակն իր քայլն արել է:
Հիմա շարժվում ենք դեպի ԱԺ, որտեղ սպասվում է արտահերթ քննարկում: Մեզ տեղեկություններ են հասնում, որ աթոռից կառչած այդ վախկոտը հայտարարել է, որ ինքը գնալու է արտահերթ ընտրությունների: Դա թուրքական իշխանության պահանջն է, որ Նիկոլի միջոցով շարունակի կպիտուլյացիայի ենթարկել մեր հայրենիքը: Արտահերթ ընտրությունները նաեւ մեր պահանջն է, բայց առանց Նիկոլի»,-ասաց նա:
Zham.am