Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանում «հեղաշրջման» փորձը
Դիտել նաև
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Գասպարյանը ճանաչվեց մեղավոր և ազատվեց պատժից
Ոստիկանները առևանգել են Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին
Վովա–Տիկո–Դոգ սիրային եռանկյունին․ ինչպես հաչան ու հակավովայական Դոգը մտավ գործարքի մեջ
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ Անկարան դատապարտում է «հեղաշրջման» փորձը Հայաստանում: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
«Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթման փորձերին աշխարհի ցանկացած երկրում», - այս մասին նա հայտարարել է Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ ղեկավար Փիթեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան «Հայաստանի իշխանությունների հետ կոնտակտներ չի ունեցել», բայց Անկարան ունի «սկզբունքային դիրքորոշում հեղաշրջումների վերաբերյալ»: Բացի այդ, թուրքական արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ «տարածաշրջանում հնարավրության պատուհան գոյություն ունի, որը պետք է օգտագործվի»:
Zham.am