Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
«Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին՝ նշելով, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել նշված օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում: ՀՀ նախագահի աշխատակազմի համաձայն՝ իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:

Նշվում է, որ օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից: «Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>