Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի ասածների մեծ մասը սուտ է, նա պետք է պատասխան տա ռազմավարական գործընկերոջից ձեռք բերված սպառազինության մասին իր արտահայտությունների համար. Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա իր արտահայտություննեի համար ռազմավարկան գործընկերոջից ձեռք բերված սպառազինության վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդեր»-ի մարտունակության վերաբերյալ: Ըստ նրա՝ Փաշինյանը շատ հեռու է, «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա  մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն:

-Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել, ասել է, որ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին, ինչ է  նշանակում պայթել է 10 տոկոսով:

-Նախ ասեմ, որ Փաշինյանը չէ այն մասնագետը, ով կարող է գնահատական տալ «Իսկանդեր»-ի  տեխնիկական վիճակի և մարտական կիրառման պիտանելիության վերաբերյալ: Դրա մասնագետները ՀՀ ԶՈւ Հրթիռահրետանային վարչության համապատասխան մասնագետներն են: Այդ մասնագետներն են, որ «Իսկանդեր»-ի գնման գործընթացի սկզբնական փուլում ՌԴ են գնացել, փորձարկել են բոլոր առումներով, ստուգել են և՛ համակարգի, և՛ հրթիռների տեխնիկական վիճակը: Կարծում եմ, որ նաև այս տարիների ընթացքում ՊՆ և տվյալ վարչությունն ունեն պլան «Իսկանդեր»–ի համապատասխան վիճակում պահպանման թե՛ համակարգի, և թե՛ հրթիռների հետ կապված տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության անընդհատ ստուգման հետ կապված՝ նկատի ունեմ տարբեր մարզումների և զորավարժությունների միջոցով: «Իսկանդեր»–ը , երբ ընդունվել է, ամեն ինչ նորմալ վիճակում է եղել և դրանում համոզվել են պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները:

«Իսկանդեր»-ի օգտագործումը ԶՈՒ պլանի համաձայն նախատեսված է հակառակորդի կարևորագույն օբյեկտների խոցման համար: Իսկ թե այն որ փուլում և ինչպես է օգտագործվել, դրա պատասխանը ես այսօր չունեմ:

Ինչ վերաբերում է 10 տոկոս պայթելուն, ապա ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում՝ ի՞նչ է, երբ որ կրակել են, խոցել են 10 տոկոսը չի՞ պայթել, 90 տոկո՞սն է պայթել: Հենց այդ արտահայտությունները անողից պիտի պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Ես կարող եմ ասել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեռու անձնավորություն է, որ գնահատական տա «Իսկանդեր»–ի ընդհանուր վիճակի մասին:

- Պարոն Օհանյան, ՊՆ, ԳՇ-ն չպետք է պարզաբանող հայտարարությամբ  հանդես գա:

- Պաշտպանության նախարարությունը երկու կողմից ոչ հարմար կամ ճնշված վիճակում է պարտությունից հետո, նաև սահմանային իրավիճակից ելնելով, ինչպես նաև այն խնդիրներից որոնք դրված են ՊՆ-ի առաջ՝ ԶՈՒ մարտունակության վերականգնման, բնականոն հիմք մտնելու։ Եվ երկրորդը՝ նրանք գտնվում են ապիկար, հիվանդ իշխանությունների ենթակայության ներքո և դրա համար լռում են: Բայց լավ կլինի, որ մասնագետները մեկնաբանեն:

-Պարոն Օհանյան ռուսական մամուլը անդրադառնում է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով որ «Իսկանդեր»–ը անգործունակ է անվանել՝ քաջ հասկանալով, որ վնասում է ռազմավարական հարաբերություններին:

-Զենքի հետ կապված խնդիրները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն, լուծվում են, կամ դրա մասին ասվում է՝ հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, տվյալ սպառազինության տեսակի կարևորությունը և այդ ամենը կոնֆիդենցիալ պիտի լինի: Ինքը այդպիսի արտահայտություն է անում, դրա համար պետք է պատասխան տա:

Արդեն գիտեք, ես ոչ մի բանից չեմ զարմանում, նրա բոլոր հայտարարությունները մեծամասամբ մեկը մյուսին հակասում են, մեծ մասը պարզվում է՝ սուտ է:  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>