Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այն հակակռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ է և առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ, նախարարի խոսքով, դեռ ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որն ընթացքի մեջ է։ Հանձնաժողովի որոշմամբ՝ նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: