Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը, համաձայնվելով Ալիեւի հետ, փորձում էր համոզել, որ ոչ թե իր բանակն է պարտվել պատերազմում, այլ Սարգսյանի ու Քոչարյանի բանակը

Փաշինյանի երեկվա հարցազրույցի «մեխերից» մեկն այն էր, որ նա փորձեց հասարակությանը համոզել, թե իբրև ադրբեջանական բանակը 44 օրյա պատերազմում հաղթել է ոչ թե իր բանակը, այլ Քոչարյանի ու Սարգսյանի բանակը:

Իր հարցազրույցում նա շեշտեց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո ինքը հատուկ բանակում «հեղափոխական» փոփոխություններ չի իրականացրել, իսկ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է մի մարդու, ով երկար տարիներ աշխատել է նախկին իշխանություններից թիմի հետ: Եվ բացի այդ, Նիկոլի խոսքերով 2,5 տարվա ընթացքում բացի բարելավումներից նա ոչ մի այլ բան չի իրականացրել հայկական բանակում:

Փաշինյանի հիմնական ուղերձն այն էր, որ Քոչարյանի և Սարգսյանի ստեղծած բանակն էր, որ պարտվեց վերջին պատերազմում, և ինքը Փաշինյանը մեծ մեղք չունի այս հարցում, քանի որ 2-3 տարվա ընթացքում նա չէր կարող հիմնովին վերափոխել բանակը:

Ի դեպ, սա հենց այն թեզն է, որ առաջ է քաշում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ վերջին պատերազմում նա ջախջախեց ոչ թե Փաշինյանի, այլ Սարգսյանի և Քոչարյանների բանակը: Նույնիսկ այս հարցում Ալիևի և Փաշինյանի շահերի համընկնում են, քանի որ երկուսն էլ Սարգսյանին և Քոչարյանին տեսնում են որպես իրենց հիմնական հակառակորդներ: 

Սա պարադոքսալ իրավիճակ է, երբ Հայաստանի ղեկավարը նույն շահերն ունի Ադրբեջանի հետ, և այդ շահերը համընկնում են Հայաստանի երկու նախկին նախագահների դեմ: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի ուժեր են Փաշինյանին բերել իշխանության Հայաստանում:

Ինչ վերաբերում է իրականությանը, ապա այն ոչ մի կապ չունի Ալիևի և Փաշինյանի թեզերի հետ, քանի որ գաղտնիք չէ, որ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց դիվանագիտական ​​աշխատանքով թույլ չտվեցին, որ Թուրքիան ունենա լեգիտիմ հիմք ներգրավվելու համար հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Իսկ այն փաստը, որ վերջին պատերազմում ադրբեջանական բանակը վերահսկում էր Թուրքիայի գլխավոր շտաբը, ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Պարզ չէ՞, որ հայկական բանակն ի վիճակի չէր դիմակայել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին՝ անկախ նրանից, թե ով է ստեղծել հայկական բանակ Փաշինյանը, Սարգսյանը, Քոչարյանը կամ Կիրակոսյանը:

Պարզապես Քոչարյանն ու Սարգսյանը միտումնավոր կերպով չեն ոչնչացրել բանակցային գործընթացը, միտումնավոր կերպով չեն ոչնչացրել հայ-ռուսական հարաբերությունները և հիմք չեն ստեղծել, որպեսզի Թուրքիան բացահայտ ներգրավվի այս հակամարտության մեջ:

Այսօր արդեն բոլորի համար պարզ է, որ Փաշինյանը միտումնավոր կերպով ոչնչացրեց բանակցային գործընթացը, երկիրը միտումնավոր կերպով տարավ պատերազմի և միտումնավոր կերպով տարավ պարտության, որպեսզի մենք ստանանք այն պատկերը, որն ունենք այսօր:

Եվ այսքանից հետո Նիկոլի փորձը սլաքներն ուղղել նախկին նախագահների ուղղությամբ չի դիմանում ոչ մի քննադատությանը: Իսկ Հայաստանում այլևս մարդիկ չեն մնացել, ովքեր կհավատան Փաշինյանի այս «արդարացումներին», քանի որ նույնիսկ Պողոսների համար նույնպես ակնհայտ է, թե որքանով են Ալիևի և Փաշիանի շահերը համընկնում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>