«Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի». ՌԴ Պետդումայի պաշտոնյա
Դիտել նաև
Կրեմլը հաստատել է՝ Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի մնացորդների հարցը
Ես պնդում եմ իմ ասածը՝ «Իսկանդեր»-ը կրակել է. Մովսես Հակոբյան. Տեսանյութ
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարություն է արել Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր»-ի բեկորների վերաբերյալ. Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը անգամ պատկերացում չունի, թե ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ը. ՌԴ ԶՈՒ գնդապետ
Իսրայելական ՀՕՊ համակարգը խոցել է Երևանի կողմից «Իսկանդերից» արձակված հրթիռը
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Փաշինյանը, քննադատելով ռուսական Իսկանդերը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը պարտության մեջ։
«Դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն։
Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում: Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», - ասել է Շերինը։
Աղբյուր՝ Mediaport