Վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորություննով» հագեցված «երկխոսություն...»
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Վարչապետի աթոռն զբաղեցնողն ասում է.
-«Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:
Լրագրողի աթոռն զբաղեցնողը հետաքրքրվում է՝
-Այդպե՞ս էլ է լինում...
Վարչապետի աթոռն զբաղեցնողը պատասխանում է.
-Չգիտեմ:
Լրագրողի աթոռն զբաղեցնողը եզրափակում է՝
-Հետաքրքիր նորություն էր:
Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորություննով» հագեցված «երկխոսություն...» Իսկ լսարանն ունենում է այն, ինչ ունի այսօր...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

