«Իսկանդերը պայթել է 10%-ով». Փաշինյանը թիրախավորում է առհասարակ ռուսական զենք՝ անուղղակիորեն ներքաշելով Հայաստանը թուրք-ռուսական Մեծ խաղի մեջ
«Իսկանդերը պայթել է 10%֊ով»։
Այս՝ առաջին հայացքից մակերեսային ու ոչ կոմպետենտ գնահատականը լիովին տեղավորվում է ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության շրջանակներում։
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Անկարան դիտարկում է ռուսական С-400֊ներից հրաժարվելու հարցը՝ դրա փոխարեն ԱՄՆ֊ից «Patriot» ու F-35 ձեռքբերելու ակնկալիքով։
Աշխարհաքաղաքական խորքային վերադասավորումների պայմաններում Հայաստանում գործող դավաճանական ռեժիմը հերթական անգամ հանդես է գալիս որպես թուրքական գեոռազմավարության իրականացման ռեսուրս։
«Իսկանդերի» անպիտանելիության մասին խոսելիս՝ իրեն ՀՀ վարչապետ համարող անձը թիրախավորում է առհասարակ ռուսական զենքը՝ անուղղակիորեն ներքաշելով Հայաստանը թուրք֊ռուսական Մեծ Խաղի մեջ։
Նա, սակայն, չի հասկանում, որ Անկարան ու Մոսկվան, ինչպես միշտ, կգան ընդհանուր հայտարարի, իսկ նա կմնա պարզապես որպես օգտագործված հումք։
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

