Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Խայտառակ զբոսանք՝ Կառավարության մի շենքից մյուսը․ երկրի թիվ մեկ պահպանյալը բազմաթիվ հայհոյանքների ու սուլոցների ներքո վերադարձավ աշխատասենյակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին քաղաքացիների մեջ ազատ շրջող և հեծա­նիվով աշխատանքի գնա­ցող Նիկոլ Փաշինյանը, ում ականջն արդեն սովորել է «Նիկոլ, դավաճան» վերացարկումներին, երեկ որոշել էր կա­ռավարության կենտրոնական մասնա­շենքից 3-րդ մասնաշենք հասնել ոտքով՝ այցելելու շրջակա միջավայրի նախարարություն: Նրա՝ ընդամենը մի քանի մետր տևող զբոսանքը, սակայն, ուղեկցվեց բավականին դրամատիկ պահերով: Ժողովրդի վարչապետի անվտանգությունն ապահովելու հա­մար կառավարության մասնաշենքերի մոտ ոստիկանական բազմահազա­րանոց զորք էր բերվել, որոնք շղթայել էին ամբողջ տարածքը՝ խոչընդոտելով անգամ այդ տարածքով աշխատանքի գնացող քաղաքացիների մուտքը: Իշխանությունն այսպիսի հուժկու պատրաստություն էր տեսել, քանի որ Հայրենիքի փրկության շարժման անդամները նախօրեին հայտարարել էին, որ հաջորդ օրը պետք է գային և փորձեին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի շարժը կառավարության մի շենքից մյուսը: Փաշինյանն էլ, վախե­ցած դրանից, փաստորեն, հրահանգել էր ոստիկանական գրեթե ամբողջ նե­րուժը մոբիլիզացնել մեկ վայրում, որ ինքն անխոչընդոտ անցնի տարածքով: Բայց միայն ոստիկանները չէին հսկում տարածքը: Կառավարության հա­րակից պուրակում նաև բազմաթիվ ԱԱԾ-ականներ կային, իսկ շենքերի տանիքներին էլ դիպուկահարներ էին տեղակայվել: Ու թեև Փաշինյանը ոտքով, իհարկե, բազմաթիվ թիկնա­պահների ուղեկցությամբ, մոտեցավ շենքին, փողոցում, այդուհանդերձ, մեկ զրահապատ Mercedes էր կայանված՝ ուղեկցող ամենագնացներով: Սա արել էին հավանաբար այն նպատակով, որ եթե հանկարծ, ինչ-որ մի հրաշքով Փաշինյանի վրա հարձակում տեղի ունե­նար, նրան հասցնեին արագ նստեցնել զրահապատ մեքենան ու փախցնել տարածքից:

Կարճ ասած, անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կզարմանար՝ իր տեղաշարժի ժամանակ այսպիսի «ժո­ղովրդավար» դրսևորման ականատես լինելով: Իշխանությունները, ի դեպ, Նիկոլ Փաշինյանին պաշտպանում էին ընդամենը մեկ-երկու տասնյակ քաղաքացիներից, որոնց մեջ էին նաև ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները: Եվ երբ նա թիկնա­պահների ուղեկցությամբ, գլուխը հիմնականում կախ՝ քայլում էր դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, շենքի կողքը՝ մետրոյի հատվածում հավաքված քաղաքացիները սկսե­ցին բղավել. «Հողատու, թուրքի շուն», «Նիկոլ, դավաճան, թուրքի կոշիկ լիզող»: Այս ամենը, բնականաբար, որևէ ազդեցություն չթողեց նրա վրա, նա հանդարտ քայլքով մտավ շենք ու այնտեղ մնաց ավելի քան երկու ժամ: Դուրս գալիս դարձյալ նույն պատ­մությունն էր՝ «հողատու, թուրքի շուն, դավաճան» և այլն:

Այդ 2 ժամվա ընթացքում ցուցա­րարների շարքերը բավականին նոսրացան: Ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություննե­րի երիտասարդներին, ընդամենը այն պատճառով, որ համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի հետևից ինչ-որ բաներ բղավել: ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, մինչև բերման ենթարկվելը, հասցրեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում այսպես «սողունի նման սողալով է տե­ղաշարժվելու քաղաքում»: Զուգահեռ հիշեցրեց նաև, որ նրա պաշտոնա­վարմանն ընդամենը հաշված օրեր են մնացել:

Ոստիկաններն սկսեցին կամաց-կամաց առաջ գալ՝ հետ մղելով մետրոյի կայարանի մոտ կանգնած քաղաքացիներին: Որքան ոստի­կաններն առաջ էին գալիս, այնքան Հայաստանի ժողովրդավարությունը հետքայլ էր կատարում, քանզի նրանք այնպես էին անում, որ Հայաստանի հպարտ քաղաքացիների սրտի խոսքը որևէ կերպ լսելի չլիներ ժողվարչապետի ականջին: Քաշքշոցի ու բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները հասցրին գետնին տապալել նաև մեր գործընկեր օպերատորներից մեկին:

Բերման ենթարկելու և ոստի­կանների հետ բախումների իրավի­ճակներ եղան նաև մի քանի մետր ներքև՝ Մելիք Ադամյան փողոցի հատվածում, որտեղ գտնվում է ինչ­պես կառավարության կենտրոնական մասնաշենքը, այնպես էլ ՀՀԿ գրա­սենյակը: Այստեղ ևս ոստիկանա­կան հաստ պատնեշներ էին գոյացել, նրանք ամբողջովին փակել էին ՀՀԿ գրասենյակի մուտքը և թույլ չէին տա­լիս անգամ ՀՀԿ-ականներին, որոնց թվում նաև էդուարդ Շարմազանովն էր, մուտք գործել իրենց աշխատա­վայր: Այդ ընթացքում լուրեր տարածվեցին, որ ոստիկաններն ընկել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետևից, հարվածներ հասցրել նրան: Ոստիկանների կիրա­ռած ուժի հետևանքով Սաղաթելյանը վնասվածք էր ստացել, կադրերում տեսանք, որ նրա դեմքից արյուն էր հոսում:

Այդ ամբողջ ընթացքում ոստի­կաններն այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն մեզ չտրամադրեցին, թե ում անվտանգությունն են այսպես մեծ ուժերով ապահովում, թեպետ պարզ էր, թե ում, ինչ հիմքով են խոչընդոտում լրագրողների, նաև հասարակ քաղաքացիների ազատ տեղա­շարժը և այլն: Ի դեպ, մեր հարցին՝ ում անվտանգությունն եք ապահովում, ոստիկաններից մեկն այդպես էլ պա­տասխանեց. «Մեզնից լավ գիտեք»: Զգացվում էր՝ իրենք էլ են հոգնել այս իրավիճակից, թեպետ նրանցից ոմանք առանձնահատուկ ջերմեռանդությամբ էին կատարում քաղաքացիների վրա հարձակման հրահանգն ու ուժ կիրառում նրանց վրա: Եվ սա առաջացնում էր հավաքվածների զայրույթը, ովքեր ոստիկաններին մեղադրում էին «դա­վաճանի հրահանգները կատարելու մեջ»:

Ամոթալի տեսարաններով ներկա­յացումն ավարտվեց ժամը 1-ի կողմե­րը: Երկրի թիվ մեկ պահպանյալը բազմաթիվ հայհոյանքների ու սուլոցների ներքո վերադարձավ իր կաբինետ, ոստիկանության և ԱԱԾ-ի զորքերը ցրվեցին, ոստիկաններին բե­րած տասնյակ ավտոբուսները, խցա­նումներ առաջացնելով, հեռացան, և քաղաքը մտավ իր բնականոն հունի մեջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>