Դուք փոխանակ երկիրը պաշտպանեք, պաշտպանում եք հողատու սրիկայի քամակը. Մարգարիտ Եսայանը՝ ոստիկանին
Ոստիկանները թույլ չտվեցին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանին մետրոյի կայարանից դուրս գալ այգու կողմից և հորդորեցին դուրս գալ մյուս մուտքից:
Մարգարիտ Եսայանն ասաց. «Ձեզ համար ի՞նչ տարբերություն պտտվեցի էնպես անցա, թե հիմա էսպես ուղիղ անցա ու գնցի իմ աշխատավայր: Ես գնում են աշխտանքի, դուք իմ իրավունքը ոտնհարում եք: Դուք պաշտպանում եք մի մարդու, որը հայրենիքը վաճառել է և պատրաստվում է էլի վաճառել: Նա 6 հազար զոհերի, անհետ կորածների մեղավորն է»:
Ոստիկանը կոչն արեց Եսայանին էմոցիաները թողնել, ջուր խմել հանգստանալ:
«Ջուրը դու խմի, բալես: Ես հանգիստ եմ խոսում, էմոցիայով եմ խոսում, որովհետեւ հայրենիք եմ կորցրել: Ես Արախ եմ կորցրել այդ հողատուի պատճառով, ես երկիր եմ կորցնում նրա պատճառով: Դուք փոխանակ երկիրը պաշտպանեք, պաշտպանում եք հողատու սրիկայի քամակը: Չբորբոքվե՞մ սրա համար»:
Ի վերջո, ոստիկանն ուղեկցեց Մարգարիտ Եսայանին դեպի մետրոյի մյուս մուտքը:
Zham.am